
180 դիտում
Վերջին տասնամյակներում սնունդը դարձել է առողջապահական շատ կարևոր խնդիր: Այդ ուղղությամբ կատարված գ իտական հետազոտությունները հաստատում են մի կողմից սննդի կարևոր նշանակությունը դարաշրջանի հիմնական հիվանդություններ շաքարային դիաբետի, ուռուցքների, սիրտանոթային հիվանդությունների և ճարպակալման առաջացման գործընթացում, մյուս կողմից կարևորում են նշված և մի շարք այլ հիվանդությունների բուժման ժամանակ սննդի որոշիչ դերը:
Վերը նշված և սննդի ու դրա բուժիչ նշանակության մասին մեր խմբագ րությանն ուղղված բազմաթիվ նամակների հարցերի պարզաբանման նպատակով, որոշել ենք բացել «ՍՆՈՒՆԴԸ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ» նոր խորագիրը, ուր ձեր հարցերին կպատասխանի ՀՀ ԱՆ կուրորտաբանության և բժշկության ԳՀԻ-ի դիետոլոգ -գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Ողջունելի է, որ նամակագ իրը այցելել է բժշկի, սկսել դեղորայքի ընդունումը և կանոնավորել ճնշումը: Հիպերտոնիկ հիվանդության (ինչպես բնակչության մեջ ընդունված է` բարձր ճնշման) բուժման մեջ կարևոր են և դեղորայքային բուժումը, և ոչ դեղորայքայինը:

Ոչ դեղորայքային բուժումասելով նկատի ունեմ բուժիչ սնունդը, վնասակար սովորույթներից (ծխախոտ, ալկոհոլ) հրաժարվելը, քաշը կարգ ավորելը, ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելը:
Դեղորայքով կարգ ավորելով ճնշումը, ոչ դեղորայքային մեթոդներով էլ (անպայման բժշկի դեղորայքային նշանակումներին զուգահեռ) կարելի է կարգ ավորել այն: Հնարավոր է, որ բժիշկը դեղաչափը նվազեցնի և գուցե հետագ այում ճնշումը կայունանալուց հետո դեղորայքային բուժման կարիք չզգ ացվի:
Բազմաթիվ հավաստի հետազոտություններն ապացուցում են, որ ոչ դեղորայքային բուժման միջոցները տալիս են զգ ալի դրական արդյունք: Այսպես.
մարմնի զանգ վածի նվազեցման դեպքում` յուրաքանչյուր ավելորդ 10 կգ -ով, ճնշումը նվազում է 5-20 մմ/սս-ով,
օգտագ ործվող աղի քանակի պակասեցումը նպաստում է ճնշման 2-8 մմ/սս-ով նվազմանը,
մրգ եր, բանջարեղեն և քիչ քանակությամբ հագ եցած ճարպեր պարունակող սննդամթերքով սննդակարգ ը նպաստում է ճնշման 8-14 մմ/սս-ով նվազմանը,
կանոնավոր ֆիզիկական ակտիվության դեպքում (օրինակ` օրական առնվազն 40 րոպե քայլք) ճնշումն իջնում է 4-9 մմ/սս-ով,
ալկոհոլի բացառման դեպքում ճնշումը նվազում է 2-4 մմ/սս-ով:
Ինչպես տեսնում ենք, դեղորայքային բուժմանը զուգ ընթաց ոչ դեղորայքային յուրաքանչյուր մեթոդի կիրառումն իր հերթին նպաստում է զարկերակային արյան ճնշման կարգ ավորմանը:
Այժմ թվարկենք զարկերակային գ երճնշման ժամանակ խորհուրդ տրվող բուժական սննդի հիմնական սկզբունքները:

Ճիշտ սննդակարգ ը կարող է նպաստել սրտամկանի աշխատանքի կարգ ավորմանը, սիրտանոթային համակարգ ի ծանրաբեռնվածության նվազմանը, նյութափոխանակության գ ործընթացների, երիկամների և մակերիկամների աշխատանքի, արյան մակարդելիության և անոթների պատերի թափանցելիության կարգավորմանը:
Եվ այսպես, զարկերակային գ երճնշման դեպքում բուժական սննդի հիմնական պայմաններն են:
I. Հեղուկների քանակի սահմանափակումը
Դրանց օրվա չափը հասցվում է մինչև 1,5 լիտրի: Թույլատրվում են մրգ ային հյութերը, բանջարեղենային եփուկները կամ ապուրները, մրգ երից կամ չրերից պատրաստած կոմպոտները և հատապտղային հյութեր առանց շաքարի: Բացառվում են հանքային ջուրը, ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը (հատկապես չլուծվող), կակաոն և հեղուկ շոկոլադը տաք վիճակում, կաթը, գ ազավորած գ ունավոր ըմպելիքները:
II. Աղի բացառումը
Պատրաստվող ճաշի մեջ աղ չի ավելացվում, ինչպես նաև բացառվում են «թաքնված աղ» պարունակող սննդամթերքները` աղի պանիրը, երշիկեղենը, պահածոյացված բանջարեղենն ու ձկնեղենը, զեյթունը, ձկնկիթը: Սննդի համային հատկությունները լավացնելու համար ցանկալի է օգ տագ ործել չոր կանաչեղեն և տարբեր համեմունքներ:
III. Կենդանական ճարպերի քանակի սահմանափակումը

Օրվա մեջ կարելի է օգտագործել մեկ թեյի գդալ կարագ , կամ ձեթ, ցանկալի է ձիթապտղի (զեյթունի), կտավատի (վուշի),կամ 2 ճաշի գդալ թթվասեր, կամ մեկ թեյի գդալ մայոնեզ, կամ 6 նուշ, կամ 2 ընկույզ: Գերադասելի են կտավատի ձեթը, նուշը, ընկույզը:
Ցանկալի է ձեթը, կարագ ը օգտագործել առանց ջերմային մշակման, դրանք ավելացնել, երբ կերակուրն արդեն պատրաստ է:
Օգտակար ճարպերից են տարբեր ձեթերը, օրինակ` ձիթապտղի, գետնանուշի, սոյայի, արևածաղկի սերմերի, եգիպտացորենի, ծլեցրած ցորենի, խաղողի սերմերի, ընկույզի: Պետք է խուսափել կարագի, սառած ճարպի, երիկամաճարպի, խոզի ճարպի, արմավենու, կոկոսի ձեթերի, անհայտ ծագման բուսական ձեթերի, հիդրոգենացված ճարպերի և մարգարինների օգտագործումից:
IV. Մրգ երի, բանջարեղենի, ամբողջական հացահատիկի ավելացումը
V.Ձկնեղենի, օմեգ ա-3 պարունակող բուսական ձեթերի (կտավատի) օգտագործումը
VI. Կալիում, մագնեզիում պարունակող սննդի օգտագործումը

Մեծ քանակությամբ կալիում են պարունակում ծիրանի չիրը, չամիչը, ընկուզեղենը, խորոված, տապակած կարտոֆիլը, կաղամբը, մասուրը, նարինջը, մանդարինը, դեղձը, բուսական յուղը, գարեձավարը, վարսակը, ցորենաձավարը, սև սալորը, սև հաղարջը, կաթը, կաթնաշոռը, հորթի միսը:
Մեծ քանակությամբմագնեզիում են պարունակում լոբին, սիսեռը, սոյան, չամիչը, թուզը, արմավը (խուրման), մասուրը, ցորենը, աշորան (տարեկան), եգիպտացորենը, ծիրանաչիրը, վարսակաձավարը, հնդկաձավարը, խոշոր աղացած ալյուրից թխած հացը, ընդեղենը:
Հետևելով այս խորհուրդներին` կարող եք կարգ ավորել ձեր ճնշումը: